Աստծո կամքն է,որ Իր զավակները հաջողակ լինեն – 2

03.05.2016 | 19:41

Առաջին գրառման  մեջ պարզեցինք,որ Աստծո կամքն է,որ Իր զավակները հաջողակ լինեն,հիմա նայենք Աստվածաշնչյան հերոսների կյանքին: Իհարկե կյանքը բաղկացած չէ միայն հաջողության պահերից,մենք կարող ենք հանդիպել հալածանքների և դժվարությունների, բայց  Տերը մեզ խոստացել է հաղթանակներ հենց հալածանքների և դժվարությունների մեջ: Հաջողակ  լինելու  ցանկությունը Աստված է դրել մեր մեջ:  Եվ դա բնական է,երբ մարդ ցանկանում է լինել հաջողակ:Մենք ծառայում ենք մեր երկնային Հորը,որը ցանկանում է,որ Իր բոլոր զավակները լինեն հաջողակ: Իսկ ո՞ր հայրը կցանկանա,որ Իր զավակը լինի անհաջողակ, ձախողակ, պարտվող…… Այս ամենը մեր մեջ լինում է,երբ Աստծուց հեռու ենք լինում, Աստծուց անկախ կյանքով ենք ապրում: Բայց երբ որոշում ենք Աստծո հետ քայլել,Աստված էլ մեր հետ է քայլում:Եկեք նայենք Աստվածաշնչյան մի քանի օրինակ,երբ մարդ Աստծո հետ էր և Աստված մարդու հետ և Աստված մարդուն հաջողակ էր անում:

Հովսեփի կյանքը հրաշալի ապացույց է,որ երբ Աստված մարդու հետ է, Աստված այդ մարդուն հաջողակ է անում: Սկզբում Պետափրեսի տանը  (Ծննդոց 39:2-3)  հետո  նաև  բանտում (Ծննդոց 39:23):

Հաջորդ օրինակը Դավիթ թագավորն է:Դավիթը, ուր որ գնում էր հաջողվում էր,քանի որ նա Աստծո հետ էր ու Աստված էլ նրա հետ:

«Եւ  ուր որ Դաւիթը գնում էր՝ Տէրը  նորան յաջողութիւն էր տալիս»։

Բ Թագավորաց 8:6

 «Եւ Տէրը յաջողութիւն էր տալիս Դաւիթին ուր որ էլ նա գնում էր»։

Բ Թագավորաց 8:14

Հաջորդ օրինակը Ոզիա թագավորն է,որ քանի ժամանակ դեռ Աստծո հետ էր Տերը նրան հաջողություն էր տալիս:

«Եւ քանի ժամանակ որ նա խնդրում էր Տիրոջը, Աստուած նորան յաջողութիւն էր տալիս»։

Բ Մնացորդաց 26:5

Հաջորդը Եզեկիա թագավորն է:

6 Եւ Տիրոջը յարեց, նորա ետեւիցը չհեռացաւ, եւ պահեց նորա պատուէրները, որ պատուիրել էր Տէրը Մովսէսին։ 7 Եւ  Տէրը նորա հետ էր, եւ  ամենուր որ գնում էր՝յաջողվում էր. Եւ ապստամբուեց Ասորեստանի թագաւորի դէմ եւ նորան չծառայեց։

Դ Թագավորաց 18:6-7

Շարունակելի….

Կարդացեք նաև՝

Աստծո կամքն է,որ Իր զավակները հաջողակ լինեն -1

Ապաշխարության աղոթք.

_Հիսու՛ս, ես հավատում եմ,որ դու մահացել ես իմ մեղքերի համար և հարություն ես առել,որպեսզի կարողանամ ստանալ ներում և հավիտենական կյանք:Ես խնդրում եմ Քեզ ,եկ իմ կյանքի մեջ:Ես ընդունում եմ Քեզ որպես իմ Տեր և Փրկիչ:Շնորհակալություն ,որ Դու ներում ես իմ բոլոր մեղքերը:Շնորհակալություն,Դու ընդունեցիր ինձ և Դու ինձ իրավունք տվեցիր դառնալ Աստծո զավակ:Շնորհակալություն,որ Աստծո բոլոր խոստմունքները դարձան իրական իմ կյանքում:Հիսուս Քրիստոսի անունով թող լինի այդպես,ամեն:

Սիրելինե՛ր, ձեր աղոթքի խնդրվածքները կամ հարցերը կարող եք ուղղարկել` օգտվելով կապի հետևյալ միջոցից:
Անուն,Ազգանուն*
E-mail:*
Հարց*
Հավաքիր նկարի սիմվոլները

Ընթերցեք նաև.

Ի՞նչ է ապաշխարությունը
Նոր կյանք Աստծո հետ
Դուռը դեպի Աստված բաց է
Սիրող Հոր առակը
Հիսուսը վճարեց քո փոխարեն