Բիլլի Գրեհեմ . Դրախտի մասին

08.07.2014 | 08:25

Բիլլի Գրեհեմի մեջբերումները դրախտի մասին

Բիլլի Գրեհեմը բազմիցս խոսել է դրախտի մասին: Նրա որոշ նշումներ կարելի է գտնել Բիլլի Գրեհեմի «Մեջբերումներ» գրքում, որը պարունակում է մեջբերումներ ավելի քան 100 թեմայի շուրջ:

Ստորև ներկայացված են դրախտի մասին Բիլլի Գրեհեմի մեջբերումներից 10-ը:

«Դրախտը կյանքը չի դարձնում պակաս կարևոր , այլ փոխարենը ավելի կարևոր է դարձնում այն»:

«Աստուածաշունչն ասում է, որ քանի դեռ մենք այստեղ, երկրի վրա ենք, մենք պանդուխտներ ենք օտար երկրում: Կան թշնամիներ, որոնց պետք է դեռ հաղթել՝ նախքան տուն վերադառնալը: Մեր տունը աշխարհը չէ. մեր քաղաքացիությունը դրախտում է»:

«Թեև երբեմն մեր պատկերացումները սավառնում են դրախտի հրաշալիքներով, բայցևայնպես մեր միտքը անկարող է ըմբռնել, թե ինչպիսի տեսք ունի այն իրականում»:

«Դրախտի ամենացնցող հրաշալիքն այն է, որ հենց Հիսուս Քրիստոսն է այնտեղ: Ես տեսնելու եմ Նրան երես առ երես: Հիսուս Քրիստոսը դիմավորելու է մեզ մեր կյանքի ճամփորդության վերջում»:

«Դրախտային հանգիստը այնքան թարմացնող է լինելու, որ ներկայումս աշխարհում այդչափ հաճախ վերապրած մտքի ու մարմնի հոգնածությունը երբեք էլ չենք ունենալու: Ես իրականում անհամբեր սպասում եմ դրան»:

«Երկրի վրա մեր վերջին շունչը փչելուց հետո, մեր առաջին շունչը կառնենք դրախտում»:

«Դրախտը հրաշալի վայր է, և հավատացյալի վարձքը այս աշխարհի սահմաններից դուրս է»:

«Ես դրախտ չեմ գնում իմ՝ քարոզիչ լինելու ունակաթյան համար: Ես դրախտ եմ գնում բացարձակապես Քրիստոսի աշխատանքի շնորհիվ»:

«Իմ տունը դրախտում է: Ես պարզապես անցորդ եմ այս աշխարհում».

Նյութի աղբյուրը http://billygraham.org

Թարգմանեց Իրինա Աղաբեկյանը: