Աստված բարի է . Քրիստիան Օկերհելմ

13.02.2017 | 13:19

Աստված բարի է, և Նա բարին է գործում:

Մեր կյանքում գալիս են դժվարություններ, փորձություններ, բայց դրանք անցողիկ են:

Մեր կյանքի փոթորիկները և անելանելի թվացող խնդիներն Աստծո համար հեշտ լուծելի են, և Նա կամենում քո խնդիրներին բարի լուծում տալ:

Անկախ նրանից, թե ինչի միջով ես անցնում, ինչ դժվարությունների մեջ ես հայտնվում և անկախ նրանից, թե որքան երկար է տևում այդ վիճակը, մի՛ դառնացրու սիրտդ և չարությամբ մի՛ լցվիր, մի՛ հուսահատվիր և մի՛ կոտրվիր, այլ Աստծուն հուսա: Նա ամեն բան բարիին գործակից կանի, Նա իր բարիքը կգործի քո կյանքում և դու հաղթանակ կունենաս

Նույնիսկ դժվարության մեջ, սիրտդ մոտիկ պահիր Աստծուն, և Նա դուրս կբերի քեզ, ու դու կդառնաս ավելի ուժեղ և կլինես օրհնություն ուրիշների համար:

Միշտ հիշիր, որ Աստված բարի է ամեն ժամանակ: Նա բարի է նույնիսկ, եթե դժվար է քեզ համար: