Ինչպիսին կլինեն վերջին օրերը

28.06.2016 | 06:11

00000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000Գաղտնիք չէ ,որ մենք ապրում ենք վերջին օրերի վերջին ժամանակներում:Որտեղից դա գիտենք կամ ինչպես կարող ենք համարձակ պնդել այդ. պատասխանը շատ պարզ է Աստծո Խոսքում նշված բոլոր նշանները կատարվում են:

Վերջին օրերի հետ կապված շատ բաներ կան, որ դեռ բացված չեն,թե կոնկրետ ինչպես են իրականանալու, որոնք բացում է և կբացի ճիշտ ժամանակին:

Վերջին շրջանում միջազգային նորություններ նույնիսկ չես էլ ցանկանում նայել, քանի որ չի լինում մի օր, որը չբերի ինչ-որ աղետի մասին լուրեր,որոնք 2000 տարի առաջ արդեն ասվել է,որ լինելու են: Իսկ սրանից 35 տարի առաջ, եթե բարձրաձայնեիր դրանց մասին, ապա կասեին՝ ի՞նչ հիմարություններ ես խոսում, կեր, խմիր, քեֆ արա, ի՞նչ ես նման հիմարությունների հավատում: Ի դեպ, սա էլ է գրված Աստծո խոսքում, որ Աստծո իմաստությունը հիմարություն է կորչողների համար:

Եվ այսպես, եթե մենք լսում ենք նորություններ վերջին օրերի մասին, ապա չպետք է վախենանք այն նեղություններից, որոնք գալու են: Հակաքրիստոսից, որը գալու է: Իհարկե, եթե վերստին ծնված չես և չես ճանաչում Քրիստոսին, իրոք, որ վախենալու բան ունես, բայց եթե դու Քրիստոսի  հարս եկեղեցու մի մասն ես, ապա դու մասնիկն ես մի մարմնի, որը խափանում է հակաքրիստոսի նպատակները: Եվ խափանողը օր օրի զորանում է, մի վախեցիր, թող թշնամին վախենա:

Երբ նույնիսկ Եվրամիության մասին միտք անգամ չէր ասվում, եկեղեցին արդեն բարձրաձայնում էր դրա մասին, իսկ հիմա խոսվում է Եվրամիության՝ որպես առանձին պետության կառույցի մասին: Ես անձամբ հավատում եմ, որ անգամ ծառից տերև չի ընկնի առանց Աստծո գիտության, եթե Տերը թույլ է տալիս այդպիսի մի պետության ձևավորման, որի մասին խոսքում կա գրված, ապա Աստված վստահ է, որ այդ երկրներում եկեղեցին պատրաստ է արթնությունը ընդունելուն:  Ինչպես Հռոմում էր, որ ինֆրաստրուկտուրաներ ստեղծվեցին արթնության համար, հիմա էլ նույնպես այդ ամենը Աստված թույլ է տալիս արթնության նախապատրաստության համար: Սա մարտահրավեր է Եվրոպայի եկեղեցու համար:


Ապաշխարության աղոթք.

_Հիսու՛ս, ես հավատում եմ,որ դու մահացել ես իմ մեղքերի համար և հարություն ես առել,որպեսզի կարողանամ ստանալ ներում և հավիտենական կյանք:Ես խնդրում եմ Քեզ ,եկ իմ կյանքի մեջ:Ես ընդունում եմ Քեզ որպես իմ Տեր և Փրկիչ:Շնորհակալություն ,որ Դու ներում ես իմ բոլոր մեղքերը:Շնորհակալություն,Դու ընդունեցիր ինձ և Դու ինձ իրավունք տվեցիր դառնալ Աստծո զավակ:Շնորհակալություն,որ Աստծո բոլոր խոստմունքները դարձան իրական իմ կյանքում:Հիսուս Քրիստոսի անունով թող լինի այդպես,ամեն:

Սիրելինե՛ր, ձեր աղոթքի խնդրվածքները կամ հարցերը կարող եք ուղղարկել` օգտվելով կապի հետևյալ միջոցից:
Անուն,Ազգանուն*
E-mail:*
Հարց*
Հավաքիր նկարի սիմվոլները

Ընթերցեք նաև.

Ի՞նչ է ապաշխարությունը
Նոր կյանք Աստծո հետ
Դուռը դեպի Աստված բաց է
Սիրող Հոր առակը
Հիսուսը վճարեց քո փոխարեն