Աստված սեր է

04.06.2015 | 09:33

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ»։

Հովհաննես 3:16

 

«Եւ մենք ճանաչեցինք եւ հաւատացինք այն սէրը, որ Աստուած ունի մեզ վերայ. Աստուած սէր է,  եւ ով որ մնում է սէրի մէջ, Աստուծոյ մէջ է բնակվում, եւ Աստուած նորանում»։

Ա Հովհաննես 4:16

«Յոյսն էլ չէ ամաչեցնում.  որովհետեւ Աստուծոյ սերը փռուած է մեր սրտերի մէջ Սուրբ Հոգու ձեռովը՝ որ տրուեցաւ մեզ»։ 

Հռովմեացիս 5:5

«Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռաւ»:

Հռովմեացիս 5:8

 «Սորանով գիտացինք [Քրիստոսի] սէրը, որ նա իր անձը տուաւ մեզ վերայ. Եւ մենք պարտենք մեր եղբայրների վերայ դնել մեր անձերը»։

Ա Հովհաննես 3:16

«9. Սորանով Աստուծոյ սէրն երեւեցաւ մեզանում,  որ Աստուած իր միածին Որդուն ուղարկեց աշխարհք, որ նորանով կեանք ունենանք։

 10. Սորանում է սէրը,  որ ոչ թէ մենք սիրեցինք Աստուծուն, այլ որ նա սիրեց մեզ,  եւ ուղարկեց իր Որդուն քաւութիւն մեր մեղքերի համար»։

Ա Հովհաննես 4:9-10