Հիսուսը Մահացավ քեզ համար

01.12.2015 | 00:01

Ես ցանկանում եմ քեզ ծանոթացնել այն Անձնավորության հետ,որը հանդիսանում է Ավետարանի կենտրոնը,մեկը,որից հավանաբար հաճախ խուսափել ես.Հիսուս Քրիստոսը:

Ներքուստ ամեն մեկն էլ գիտի,որ Աստված կա:Ինչևէ,Նրա գոյությանը հավատալը և Նրան ճանաչելը նույն բաները չեն:Դու կարիք ունես Աստծուն անձամբ ճանաչելու:Նա թաքնված չէ:Աստված փափագում է Իրեն քեզ հայտնելու հնարավորություն ունենալ:

Աստվածաշունչը պարզ նշում է,որ դու այստեղ՝ երկիր վրա ,պատահաբար չես հայտնվել:Աստված է քեզ ստեղծել:Նա սիրում է քեզ և ստեղծել է քեզ նպատակով:Աստված քո կյանքի համար հիանալի ծրագիր ունի և ցանականում է օգնել,որպեսզի լիովին հասնես այն ներուժին,որ ունես Նրա մեջ:

Երբ մարդը մեղանչեց,նա ոտնահարեց Աստծո Խոսքը:Երբ մարդը Աստծո հետ փոխհարաբերության մեջ էր,նա վայելում էր առատությամբ և զորությամբ,խաղաղությամբ և ներդաշնակությամբ,առողջությամբ և ուրախությամբ լի կյանք:Այս ամենը ի չիք դարձավ,երբ մարդը իրեն հեռացրեց իր Արարչից և մտավ խավարի մեջ:

Մարդկության տառապանքների պատճառը այդ մեղանչումն է:Հիմնական խնդիրը խմելը,հայհոյելը,կռվելը,ստելը կամ գողանալը չէ,ոչ էլ ընկճվածությունը,անհանգստությունը կամ վախը:Ամենախորը պրոբլեմն այն է,որ դու մեռած ես ներքուստ:Աստծո կյանքն այնտեղ չէ,և դու ինքդ չես կարող այն ոչ առաջացնել,ոչ էլ ձեռք բերել.դու պիտի վերստին ծնվես:

Աստված Հիսուսին ուղարկեց հենց այս նպատակովՆա եկավ,որ վերացնի բոլոր արգելքները ,որպեսզի դու կարողանաս նորից ծնվել և վերականգնել Աստծո հետ քո հաղորդակցությունը ու կյանքը:

Նա մահացավ քեզ համար:Հիսուսը պետք է մահանար,որովհետև  մեղքի հետևանքը մահն է:Քո մեղքի պատիժն ընկավ Նրա վրա,և Նա քո փոխարեն  դատապարտվեց:Հիսուսը մահացավ քո փոխարեն:Նա վճարեց իմ ու քո պարտքը՝ մահանալով Գողգոթայում,որպեսզի մենք փրկվեինք և ազատ արձակվեինք:

Տալով Իր կյանքը ՝ Հիսուսը փրկագնեց քեզ:Նա վերցրեց ամեն մեկի մեղքը,սխալները,մենակությունը,աղքատությունը,անհանգստությունը,հիվանդությունն ու ստրկութունը:Նա այդ ամենը կրեց Իր մարմնի վրա:Երբ Հիսուսը մահացավ խաչի վրա,այդ ամենը մահացավ Նրա հետ:Երրորդ օրը,երբ Նա հարություն առավ մեռելներից,Հաղթող եղավ մեղքի,մահվան և նրա բոլոր հետևանքների  վրա:

Շարունակելի…..


Ապաշխարության աղոթք.

_Հիսու՛ս, ես հավատում եմ,որ դու մահացել ես իմ մեղքերի համար և հարություն ես առել,որպեսզի կարողանամ ստանալ ներում և հավիտենական կյանք:Ես խնդրում եմ Քեզ ,եկ իմ կյանքի մեջ:Ես ընդունում եմ Քեզ որպես իմ Տեր և Փրկիչ:Շնորհակալություն ,որ Դու ներում ես իմ բոլոր մեղքերը:Շնորհակալություն,Դու ընդունեցիր ինձ և Դու ինձ իրավունք տվեցիր դառնալ Աստծո զավակ:Շնորհակալություն,որ Աստծո բոլոր խոստմունքները դարձան իրական իմ կյանքում:Հիսուս Քրիստոսի անունով թող լինի այդպես,ամեն:


Սիրելինե՛ր, ձեր աղոթքի խնդրվածքները կամ հարցերը կարող եք ուղղարկել` օգտվելով կապի հետևյալ միջոցից:
Անուն,Ազգանուն*
E-mail:*
Հարց*
Հավաքիր նկարի սիմվոլները

Ընթերցեք նաև.

Ի՞նչ է ապաշխարությունը
Նոր կյանք Աստծո հետ
Դուռը դեպի Աստված բաց է
Սիրող Հոր առակը
Հիսուսը վճարեց քո փոխարեն