Աստծո հրաշքը.գերբնական բժշկություն քաղցկեղից

31.03.2014 | 07:40

2007թ-ին մայրիկիս հետազոտելուց հետո, բժիշկները նրա օրգանիզմում երկու ուռուցք հայտնաբերեցին: Ըստ բժիշկների ուռուցքները չարորակ էին և ճյուղավորվելով` ամբողջությամբ տարածվել էին մայրիկիս կրծքում: Փրկության ոչ մի հույս …

Սակայն մայրս այդ ամբողջ ընթացքում աղոթում էր ու բժիշկներին ասում, որ ինքը հավատում էիր կատարյալ բժշկությանը: Բժիշկն ասում էր, որ մայրիկիս մոտ հավանաբար դեպրեսիա է, քանի որ այդ իրավիճակում գտնվող հիվանդները հաճախ են նման կերպ խոսում: Այնուամենայնիվ մայրս ասում էր, որ ոչ մի դեպրեսիա էլ չունի, պարզապես համոզված է, որ իր Աստված այդ բոլոր փաստերից ավելի զորավոր է:

Մեր պահանջով ու համաձայնության ստորագրությամբ բժիշկները որոշեցին մորս վիրահատել: 6 ժամ տևած վիրահատությունից հետո բժիշկը դուրս եկավ և հայտարարեց, որ կատարվել էր անհնարինը. մայրիկիս օրգանիզմում ոչ մի ուռուցք չեն կարողացել գտնել, մինչդեռ մամոգրաֆիայի ռենտգենները հակառակն էին ապացուցում:

Փառք մեր ամենազոր Հիսուսին, ով Իր զավակների աղոթքներն անտես չի անում և նույնիսկ ամենաանելանելի վիճակում մեզ միայնակ չի թողնում:

Նյութի աղբյուր` http://vernatunchurch.am/?p=4615


Ապաշխարության աղոթք.

_Հիսու՛ս, ես հավատում եմ,որ դու մահացել ես իմ մեղքերի համար և հարություն ես առել,որպեսզի կարողանամ ստանալ ներում և հավիտենական կյանք:Ես խնդրում եմ Քեզ ,եկ իմ կյանքի մեջ:Ես ընդունում եմ Քեզ որպես իմ Տեր և Փրկիչ:Շնորհակալություն ,որ Դու ներում ես իմ բոլոր մեղքերը:Շնորհակալություն,Դու ընդունեցիր ինձ և Դու ինձ իրավունք տվեցիր դառնալ Աստծո զավակ:Շնորհակալություն,որ Աստծո բոլոր խոստմունքները դարձան իրական իմ կյանքում:Հիսուս Քրիստոսի անունով թող լինի այդպես,ամեն:

Սիրելինե՛ր, ձեր աղոթքի խնդրվածքները կամ հարցերը կարող եք ուղղարկել` օգտվելով կապի հետևյալ միջոցից:
Անուն,Ազգանուն*
E-mail:*
Հարց*
Հավաքիր նկարի սիմվոլները

Ընթերցեք նաև.

Ի՞նչ է ապաշխարությունը
Նոր կյանք Աստծո հետ
Դուռը դեպի Աստված բաց է
Սիրող Հոր առակը
Հիսուսը վճարեց քո փոխարեն