Աստված ունի ապագա և հույս Հայաստանի համար:

01.07.2015 | 20:05

«Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ յոյսը»։

Երեմիա 29:11

Աստված ունի ապագա և  հույս  Հայաստանի համար: Մեր հայրենակիցներից շատերը  չտեսնելով Հայաստանում ապագա և հույս հեռանում են Հայաստանից: Ստեղծված իրավիճակը ունի պատճառ , որը հոգևոր է:Մենք ամեն բանի մեջ կարող ենք տեսնել պրոբլեմը (կառավարության, տնտեսության և այլն) , բայց  պրոբլեմը իրականում ունի հոգևոր արմատներ: Այն բացատրվում է հետևյալ խոսքում.

«Ձեր անօրէնութիւնները դարձրին այս բաները, եւ ձեր մեղքերն են խափանում ձեզանից բարին»։

Երեմիա 5:25

Այս խոսքը շատ պարզ ասում է ,որ այս բաների պատճառը ժողովրդի անօրենություններն են: Երբ խոսք է գնում խափանելու մասին, մենք պետք է հասկանանք ,որ հնարավոր չէ խափանել մի բան ,որը չկա:Այսինքն Աստված պատրաստում է  բարին, բայց մեր մեղքերը խափանում են պատրաստված բարիքը:

Բայց  մենք պետք է մեկ բան հստակ հասկանանք , որ մեր կյանքում բարիքի նախաձեռնողը մեր Երկնային Սիրող Հայրն է: Որպես սիրող  մեր Երկնային Հայրը փնտրում է և գտնում է լուծումներ և արարում է բարիք մեզ համար:

Աստծո լուծումը թաքնված է  Երեմիա 5:1 –ում :

«Եթէ մի մարդ կգտնէք, եթէ լինի մի իրաւունք անող եւ ճշմարտութիւն խնդրող, ես այն քաղաքին կներեմ»։

Երեմիա 5:1

Մեկ արդարի պատճառով Աստված ներում է այդ քաղաքը: Սա չի նշանակում , որ բոլորը արդեն փրկություն ունեն իրենց մեղքերից : Սա նշանակում է ,որ  այն չարիքը , որ պիտի գար քաղաքի մեղքերի պատճառով ,  չի գա , քանի որ Աստված ներում է այդ մեղքերը այդ քաղաքին, այդ մեկ արդարի պատճառով:

Սիրելի եղբայր կամ քույր սա Աստված չի ասում , որ մենք մի փոքր մեծամտանանք ,այլ սա Աստծո սիրո վառ ապացույցն է: Սա այն պատասխանատվության մասին է խոսում , որ մենք ունենք  մեր քաղաքի նկատմամբ: Պահիր արդարությունդ և բարին խնդրիր քո քաղաքի համար և կտեսնես , որ Աստված բաներ է անում քո քաղաքում , որ նախկինում չես տեսել և մտածել:

Որպես հավատացյալներ մենք ունենք  պատասխանատվության մեր մասը ,որ Աստծո կամքը իրականանա մեր երկրում:

ա) Գործենք արդարություն , տարածենք Աստծո բարությունը:

բ) Երբ Հիսուսը անիծեց թզենուն, այն արմատից չորացավ : Մեր խոսքերը ունեն զորություն, բացասական խոսքերը նույնպես կարող են ունենալ բացասական ազդեցություն:  Ուստի  մենք պետք է խուսափենք բացասական արտահայտություններ(հռչակումներ) անելուց մեր ազգի, երկրի , իշխանությունների նկատմամբ:

գ)  Աղոթել մեր երկրի համար.

  • աղոթել մեր երկրի բնակչության պաշտպանության համար,
  • աղոթել մեր երկրի բնակչության հոգևոր վերածնունդի համար,
  • աղոթել մեր երկրի սահմաների  պաշտպանության համար,
  • աղոթել մեր իշխանության համար, քանի որ նրանք են երկրում իրականացնում օրենքի անխափան իրականացումը, ապա թշնամին(սատանան) կփորձի վնասել նրանց առողջությունը, ամեն կերպ կփորձի ազդեցություն ունենալ այն իշխանության վրա  , որը նրանք կրում են , որը պետք է աշխատի ի նպաստ ժողովրդի , որ ի վերջո ծառայի ի վնաս: Աղոթենք նրանց պաշտպանության համար, աղոթենք որ նրանք ունենան Աստվածային  իմաստություն , որով կծառայեն ժողովրդին:

Ապաշխարության աղոթք.

_Հիսու՛ս, ես հավատում եմ,որ դու մահացել ես իմ մեղքերի համար և հարություն ես առել,որպեսզի կարողանամ ստանալ ներում և հավիտենական կյանք:Ես խնդրում եմ Քեզ ,եկ իմ կյանքի մեջ:Ես ընդունում եմ Քեզ որպես իմ Տեր և Փրկիչ:Շնորհակալություն ,որ Դու ներում ես իմ բոլոր մեղքերը:Շնորհակալություն,Դու ընդունեցիր ինձ և Դու ինձ իրավունք տվեցիր դառնալ Աստծո զավակ:Շնորհակալություն,որ Աստծո բոլոր խոստմունքները դարձան իրական իմ կյանքում:Հիսուս Քրիստոսի անունով թող լինի այդպես,ամեն:

Սիրելինե՛ր, ձեր աղոթքի խնդրվածքները կամ հարցերը կարող եք ուղղարկել` օգտվելով կապի հետևյալ միջոցից:
Անուն,Ազգանուն*
E-mail:*
Հարց*
Հավաքիր նկարի սիմվոլները

Ընթերցեք նաև.

Ի՞նչ է ապաշխարությունը
Նոր կյանք Աստծո հետ
Դուռը դեպի Աստված բաց է
Սիրող Հոր առակը
Հիսուսը վճարեց քո փոխարեն