Նոր էր լույս աշխարհ եկել և ուզում էր ապրել…

28.07.2015 | 10:44

0 432013 թվականի փետրվարի 23-ին ծնվեց մեր չորրորդ զավակը` Սեմը:

Նրա ծնունդից րոպեներ անց բժիշկները հայտնեցին, որ երեխան ծնվել է աղիքային լուրջ խնդիրներով և հույս չհայտնեցին, որ նա կապրի:

Աղիքը թերաճած էր, կպած չէր հետանցքին, որի հետևանքով հետանցքը փակ էր: Երեխային անմիջապես շտապօգնության մեքենայով տեղափոխեցին նեղ մասնագիտական հիվանդանոց:

Այստեղ էլ բժիշկները հույս չհայտնեցին երեխայի կյանքի համար, սակայն, որպես միջամտություն, առաջարկեցին վիրահատել երեխային և աղիքը փորիկից դուրս հանել, որպեսզի մի քանի տարի հետո, երբ արդեն կերկարի, նորից վիրահատեն, միացնեն հետանցքին և հետանցքը բացեն:

Սակայն այդ պարագայում ևս երեխայի կյանքի համար չէին երաշխավորում և չգիտեին, թե 3 օր սնունդ չընդունած նորածնի համար ինչպես կընթանա հետվիրահատական շրջանը:

Ուստի բժիշկն առաջարկեց մինչ վիրահատությունը սպասել ևս մեկ օր…

Չգիտեմ՝ բժշկի հույսը որն էր, սակայն մենք իրական հույս և վստահություն ունեինք, որ այն, ինչ Աստված է անում, միշտ բարի է ու ճիշտ:

Կարևոր չէ, թե ինչ է ասում երևույթը. կարևորը, թե ինչ է ասում Աստված…

Մեր աղոթքներին միացան շատերը. ամբողջ եկեղեցին էր աղոթում փոքրիկ Սեմի համար, ով նոր էր լույս աշխարհ եկել և ուզում էր ապրել…

Հաջորդ օրը բժիշկը դուրս եկավ վիրահատարանից և մեզ փոխանցեց այն, ինչ չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ. մեկ օրում աղիքը երկարել էր, և միայն պլաստիկ միջամտությամբ հնարավոր էր եղել կարգավորել բոլոր խնդիրները:

Անհնար է խոսքերով փոխանցել այն ուրախությունը, որ Տերը մեզ պարգևեց՝ տալով մեզ Սեմին և ծննդյան առաջին իսկ օրվանից ցույց տալով իր մեծագույն ողորմությունն ու սերը:

Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց աղոթքներով ու քաջալերանքով մեր կողքին էին: Աստված օրհնի ձեզ:

Արթուր Աղեկյան

Աղբյուրը՝   www.crossnews.am


Ապաշխարության աղոթք.

_Հիսու՛ս, ես հավատում եմ,որ դու մահացել ես իմ մեղքերի համար և հարություն ես առել,որպեսզի կարողանամ ստանալ ներում և հավիտենական կյանք:Ես խնդրում եմ Քեզ ,եկ իմ կյանքի մեջ:Ես ընդունում եմ Քեզ որպես իմ Տեր և Փրկիչ:Շնորհակալություն ,որ Դու ներում ես իմ բոլոր մեղքերը:Շնորհակալություն,Դու ընդունեցիր ինձ և Դու ինձ իրավունք տվեցիր դառնալ Աստծո զավակ:Շնորհակալություն,որ Աստծո բոլոր խոստմունքները դարձան իրական իմ կյանքում:Հիսուս Քրիստոսի անունով թող լինի այդպես,ամեն:

Սիրելինե՛ր, ձեր աղոթքի խնդրվածքները կամ հարցերը կարող եք ուղղարկել` օգտվելով կապի հետևյալ միջոցից:
Անուն,Ազգանուն*
E-mail:*
Հարց*
Հավաքիր նկարի սիմվոլները

Ընթերցեք նաև.

Ի՞նչ է ապաշխարությունը
Նոր կյանք Աստծո հետ
Դուռը դեպի Աստված բաց է
Սիրող Հոր առակը
Հիսուսը վճարեց քո փոխարեն