Ջոն Բիվեր . Երբեք Ետ Մի՛ Կանգնիր

27.01.2017 | 14:20

0 biver«Շատերը ետ կկանգնեն, եւ իրար կմատնեն եւ իրար կատեն»։ Մատթևոս 24:10 CEV

Հիսուսը զգուշացնում էր Իր աշակերտներին, որ հավատացյալներից շատերը հավատքից ետ կկանգնեն: Նրանք փորձության ժամանակ կանգուն չեն մնա և բարի պատերազմը չեն պատերազմի: Այս ասելուց հետո միգուցե Հիսուսի սիրտը կտոր-կտոր էր լինում: Շատերը, ում ազատությունը Նա գնեց իր կյանքը զոհելով, Նրանից ետ են կանգնելու:

Հաճախ, ետ կանգնելու արմատը փոխզիջման գնալու մեջ է, որը հակառակ է անկոտրուն հոգուն: Փոխզիջման գնալը սկսվում է աշխարհի համակարգին` նրա արժեքներին, պարտվելուց: Որպես հավատացյալներ` մենք պետք է պատերազմենք և ամբողջովին հակառակ կանգնենք աշխարհի համակարգին: Մենք սա անում ենք` ամբողջովին հնազանդվելով Աստուծո իմաստությանն ու պատվիրաններին: Հետևյալ որոշումը կայացրու. փոխզիջման գնալը տարբերակ չէ: Որոշում կայացրու, որ դու ետ չես կանգնի: Միշտ չէ, որ հեշտ է լինելու, բայց դա արժե դրան:

«Աստուած կօրհնէ նրան, ով ետ չի կագնում, երբ իր հավատքն է փորձվում: Նա կվարձատրի նրան փառաց կյանքով, ինչպես որ վարձատրում է բոլոր Իրեն սիրողներին»: Հակոբոս 1: 12 CEV

Վարձք կա բոլոր նրանց համար, ովքեր Աստուծո հետ կանգուն են մնում իրենց հավատքում: Վարձք, որ տրվում է ոչ միայն նույն րոպեին, բայց նաև հավիտենականության մեջ: Ետ չկանգնելու որոշումը դու քո սեփական ուժերով չես իրականացնելու: Քեզ տրվել է այն ամենը, ինչ անհրաժեշտ է բարեհաջող ավարտի համար` Աստուծո զորություն տվող շնորհքը, որ երբեք չի ձախողվում: Այնպես որ համարձակորեն վազիր քո վարձքին ընդառաջ: Դու երբեք մենակ չես այս գործում. Աստուած միշտ քեզ հետ է: Բայց Տէրը Ինքը ճիշտ ձեր կողքին կագնած է ձեզ կայուն և ընթացքի մեջ պահելու համար մինչև ամեն բանի վերջը կգա Հիսուսով: Աստուած, որ ձեզ առաջնորդեց այս հոգևոր ճամփորդության մեջ, մեզ հետ կիսում է Իր Որդի և մեր Տէր Հիսուսի կյանքը: Նա երբեք ետ չի կանգնի քեզնից: Դա երբեք չմոռանաք: Կորնթացիս 1:9 The Message

Մեր Աստուած անկոտրուն է մեր հանդեպ ունեցած Իր հավատարմության մեջ: Նա երբեք ետ չի կանգնի քեզանից: Հետևաբար, ինչպե՞ս կարող ենք մենք ետ կանգնել Նրանից: Նա կամենում է մեզ հետ անցնել ընթացքը և օգնել մեզ հաղթական ավարտ ունենալուն: Այնպես որ մնա՛ Աստուծո հետ, ուժովացի՛ր և երբեք ետ մի՛ կանգնիր: Եթե անում ես հնարավորինս հավատքում անկոտրուն մնալու համար, աղոթիր.

Հայր, ես ուզում եմ անկոտրուն լինել: Ես չեմ ուզում լինել մեկը, ով փոխզիջման է գնում: Ես հակառակ եմ կագնում աշխարհի համակարգին և ամբողջովին հանձնվում եմ Քո Խոսքին և Իմաստությանը: Քո շնորհքով, ես երբեք ետ չեմ կանգնի Քեզնից: Շնորհակալ եմ, որ տալիս ես ինձ զորություն հաղթական ավարտ ունենալու համար: Ես գիտեմ` եթե Դու ինձ հետ ես, ես կհաջողվեմ: Տուր ինձ համբերություն միշտ կայուն մնալու համար: Հիսուսի անունով, Ամէն:

Նյութի աղբյուրը  http://messengerinternational.org

Թարգմանեց Իրինա Աղաբեկյանը: