Աստծուն սիրելը

27.06.2016 | 08:32

Աշխարհը սիրելը և Աստծուն սիրելը իրար հակառակ բաներ են:

Աշխարհի սերը թշնամություն է Աստծո դեմ:Սիրելը դա մեր էության խորքից է, մեր սրտից:

Սա է պատճառը,որ մենք կարող ենք աշխարհի նկատմամբ սերը քողարկել մեր սրտի ծածուկ անկյունում, և ոչ ոք այն չի տեսնում:

Աշխարհի նկատմամբ սերը մեր սրտի ծածուկ անկյունում ժամանակ առ ժամանակ պտուղ է տալիս:

Եթե մենք սրտի 97% ենք տվել Աստծուն, ապա այն 3 տոկոսը կարող է մեզ խանգարել նվիրվել Աստծուն և նրա գործին:

Ուստի մենք կարիք ունենք նվիրվելու Աստծուն 100 տոկոսով:
Իսկ ինչ է աշխարհի սերը: Այս մասին պարզ գրված է Ա Հովհաննես 2:15-16-ում :

«15. Մի սիրէք աշխարհքը. Եւ ոչ էլ այն որ աշխարհքի մէջ է։

16. Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ.

Որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է ՝մարմնի ցանկութիւնը,

 աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը,

Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է»։


Ապաշխարության աղոթք.

_Հիսու՛ս, ես հավատում եմ,որ դու մահացել ես իմ մեղքերի համար և հարություն ես առել,որպեսզի կարողանամ ստանալ ներում և հավիտենական կյանք:Ես խնդրում եմ Քեզ ,եկ իմ կյանքի մեջ:Ես ընդունում եմ Քեզ որպես իմ Տեր և Փրկիչ:Շնորհակալություն ,որ Դու ներում ես իմ բոլոր մեղքերը:Շնորհակալություն,Դու ընդունեցիր ինձ և Դու ինձ իրավունք տվեցիր դառնալ Աստծո զավակ:Շնորհակալություն,որ Աստծո բոլոր խոստմունքները դարձան իրական իմ կյանքում:Հիսուս Քրիստոսի անունով թող լինի այդպես,ամեն:

Սիրելինե՛ր, ձեր աղոթքի խնդրվածքները կամ հարցերը կարող եք ուղղարկել` օգտվելով կապի հետևյալ միջոցից:
Անուն,Ազգանուն*
E-mail:*
Հարց*
Հավաքիր նկարի սիմվոլները

Ընթերցեք նաև.

Ի՞նչ է ապաշխարությունը
Նոր կյանք Աստծո հետ
Դուռը դեպի Աստված բաց է
Սիրող Հոր առակը
Հիսուսը վճարեց քո փոխարեն