Անձնական հրավեր Նիկիից՝ քեզ

30.06.2015 | 15:01

0 215ԵՍ ԱՎԱԶԱԿԱԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԷԻ:  ՉՈՒՆԵԻ  ԸՆՏԱՆԻՔ : ԸՆՏԱՆԻՔՍ՝ ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲՆ ԷՐ: Իմ կյանքում չկային հերոսներ և մարդիկ , ումից ես ցանկանում էի օրինակ վերցնել: Կյանքս լի էր  հանցագործությամբ  և բռնությամբ , իսկ ես զայրույթով և դաժանությամբ: Ես անհաջողակ էի : Չէի հարմարվում հասարակությանը , և հասարակությունն անհույս համարեց ինձ: Բայց իմ կյանքը փոխվեց, երբ Հիսուսը Քրիստոսը ուղարկց ինչ-որ մեկին, ով տվեց ինձ հույսի և ազատության ուղերձը: Նա պատմեց , որ Հիսուսը սիրում է ինձ և կարող է փոխել իմ կյանքը: Այս հրաշքը կարող է կատարվել նաև քո սրտում: Հենց հիմա դու ունես նույն հնարավորությունը , որը տրվեց ինձ , երբ հանձնեցի իմ կյանքը Տիրոջը: Արդյո՞ք կօգտվես դրանից: Հիսուսը միակն է, Ով կարող է գալ քո կյանքի մեջ և նոր կյանք տալ քեզ՝ հնի փոխարեն:

Հինը կփորձի ետ վերադառնալ, բայց Նա զորություն կտա ՝ հակառակվելու համար, եթե վստահես նրան : Հիշիր ՝ Հիսուսը ներում է , ընդունում է և սիրում է քեզ : Եթե ինձ հաջողվեց , քեզ  նույնպես կհաջողվի:

Եթե ցանկանում ես դադարեցնել  մեղքի, դժոխքի և մահվան բոլորապտույտը , որը կառավարում է կյանքդ , և ընդունել Հիսուսին ՝ որպես քո Տեր և Փրկիչ , սկսիր աղոթել ինձ հետ հենց հիմա…

Հիսո՛ւս, ես մեղավոր մարդ եմ: Ես զղջում եմ մեղքերիս համար, բայց չեմ կարողանում ինքնուրույն փոխվել:Այլևս չեմ ցանկանում ապրել իմ հին կյանքով: Ես ցանկանում եմ Աստծո զավակ դառնալ:Ես հավատում եմ  ՝ Դու մահացար խաչի վրա , որպեսզի տաս ինձ այդ հնարավորությունը: Ես հավատում եմ , որ Դու մահացար իմ մեղքերի համար , որպեսզի ես կարողանամ ճանաչել Աստծո սերը : Ե՛կ իմ կյանքի մեջ: Ների՛ր մեղքերս: Փոխի՛ր իմ սիրտը և սովորեցրու ինձ ՝ քայլել Քո ճանապարհներով: Ես աղոթում եմ Քո՛ անունով , Հիսուս , ամե՛ն: 

Հատված Նիկի Կրուզի «Վազի՛ր,Փոքրի՛կ,Վազի՛ր» գրքից: