Հիսուսը մահացավ մեր մահով, որ մենք ստանանք իր կյանքը

18.06.2014 | 20:30

«Մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցինք, յուրաքանչյուրն իր ճանապարհին դառավ»:

Եսայա 53:6

Այս հատվածը կարող է ամփոփվել մեկ բառի մեջ` ապստամբություն: Սա համայն մարդկության ընդհանուր մեղքն է: Մարգարեն շարունակում է. «Եվ Տերը նրա (Հիսուսի) վրա դրեց մեր ամենի մեղքը (անգլերենում` անօրինությունը)» (խոսք 6): Անօրինություն բառը (եբրայերեն` ավոն) նշանակում է «ապստամբություն», «պատիժ ապստամբության համար» և «ապստամբության բոլոր չար հետևանքները»: Խաչի վրա Հիսուսը` մեզ փոխարինողը, վերջին Ադամը, մեր ապստամբությունը կրողը դարձավ և կրեց ապստամբության բոլոր չար հետևանքները:

Սա է Աստծո գանձատան դուռը, եթե կարողանանք ըմբռնել այն: Փոխանակումը սա է. այն ամեն չարիքը, որին արժանացել էր մեր ապստամբությունը, եկավ Հիսուսի վրա, որպեսզի մեզ առաջարկվի այն ամեն բարիքը, որին արժանացավ Հիսուսն իր կատարյալ հնազանդությամբ: Որ կողմից էլ նայենք այս փոխանակմանը, այն ամբողջական է: Հիսուսը պատժվեց, որպեսզի մենք ներված լինենք: Նա խոցվեց, որպեսզի մենք բժշկված լինենք: Նա կրեց մեր մեղքը, որպեսզի մենք բաժնեկից լինենք իր արդարությանը: Նա մահացավ մեր մահով, որպեսզի մենք բաժնեկից լինենք իր կյանքին: Նա անեծք դարձավ, որպեսզի մենք օրհնություն ստանանք: Նա տարավ մեր աղքատությունը, որպեսզի մենք բաժնեկից լինենք իր առատությանը: Նա կրեց մեր ամոթը, որ մենք ստանանք իր փառքը: Նա հանդուրժեց մեր մերժվածությունը, որպեսզի մենք ընդունված լինենք:

Ուղղակի պատկերացրու՛ ապստամբին խաչի վրա և իմացի՛ր, որ դու ես այդ ապստամբը. իրականում, դու՛ պետք է այնտեղ խաչված լինեիր: Սակայն Հիսուսը գրավեց քո տեղը: Նա կրեց ոչ միայն քո ապստամբությունը, այլ նաև` դրա բոլոր չար հետևանքները, որպեսզի դու մուտք գործես իր կատարյալ հնազանդության օրհնությունների մեջ: Սա ի գործ դրված շնորհն է: Դու չես կարող վաստակել այն, դու չես արժանացել դրան և դրա հանդեպ չես կարող պահանջ ներկայացնել: Այն ստանալու համար միայն մեկ ճանապարհ կա, և դա հավատքն է: Պարզապես հավատա՛:

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ Հիսուսը մահացավ իմ մահով, որ ես ստանամ իր կյանքը: Ամեն:

Նյութի աղբյուրը  http://www.derekprincearmenia.com


Ապաշխարության աղոթք.

_Հիսու՛ս, ես հավատում եմ,որ դու մահացել ես իմ մեղքերի համար և հարություն ես առել,որպեսզի կարողանամ ստանալ ներում և հավիտենական կյանք:Ես խնդրում եմ Քեզ ,եկ իմ կյանքի մեջ:Ես ընդունում եմ Քեզ որպես իմ Տեր և Փրկիչ:Շնորհակալություն ,որ Դու ներում ես իմ բոլոր մեղքերը:Շնորհակալություն,Դու ընդունեցիր ինձ և Դու ինձ իրավունք տվեցիր դառնալ Աստծո զավակ:Շնորհակալություն,որ Աստծո բոլոր խոստմունքները դարձան իրական իմ կյանքում:Հիսուս Քրիստոսի անունով թող լինի այդպես,ամեն:

Սիրելինե՛ր, ձեր աղոթքի խնդրվածքները կամ հարցերը կարող եք ուղղարկել` օգտվելով կապի հետևյալ միջոցից:
Անուն,Ազգանուն*
E-mail:*
Հարց*
Հավաքիր նկարի սիմվոլները

Ընթերցեք նաև.

Ի՞նչ է ապաշխարությունը
Նոր կյանք Աստծո հետ
Դուռը դեպի Աստված բաց է
Սիրող Հոր առակը
Հիսուսը վճարեց քո փոխարեն