Ապավինել Տիրոջը

09.06.2015 | 18:48

«7. Օրհնեալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապաւինում, եւ Տէրն է նորա յոյսը։ 8 Նա նման կլինի   մի ծառի, որ տնկուած է ջրերի մօտ. Նա իր արմատները կձգէ գետի մօտովը, եւ չի տեսնիլ տաքութիւնը՝ եկած ժամանակը. Այլ նորա տերեւները կանաչ կլինի, եւ երաշտ տարին նա չի վախենալ եւ չի դադարիլ պտուղ տալուց »։

Երեմիա 17:7-8

«8. Ճաշակեցէք եւ տեսէք, որ Տէրը քաղցր է.  երանելի՜ է այն մարդը՝ որ յուսացած է նորան»։

Սաղմոսներ 34:8

 «Բայց Տիրոջ ապաւինողները  կնորոգուին ոյժով, թեւերով վեր կսլանան արծիւների պէս, կվազեն եւ չեն վաստակիլ, կգնան եւ չեն յոգնիլ»։

Եսայիա 40:31

«8.Լաւ է Տիրոջը յուսալ՝ քան թէ մարդկանց ապաւինել։9Լաւ է Տիրոջը յուսալ՝ քան թէ իշխաններին ապաւինել»։

 Սաղմոս  118:8-9


«Տիրոջն ապաւինիր  քո բոլոր սրտովը, եւ  քո հասկացողութեանը մի վստահիր»։ 

Առակաց 3:5

Աստուած իմ ժայռն է.  ես նորան եմ յուսացած. Իմ վահանը եւ  իմ փրկութեան եղջիւրը, իմ  բարձրութիւնն ու   ապաստանը,Իմ ազատիչը. Դու անիրաւութիւնից ազատում ես ինձ։ 

Բ Թագավորաց 22:3

 Տէր, իմ վէմ, եւ իմ բերդ եւ իմ ազատիչ. Իմ Աստուած, իմ ամրութիւն, * որին ես յուսացած եմ։ Ով իմ ասպար եւ իմ փրկութեան եղջիւր, նա իմ բարձր աշտարակն է.

Սաղմոս 18:2

Ով Տէր, ես քեզ եմ յուսացած՝ թող չամաչեմ յաւիտեան։

Սաղմոսներ 71:1


Տիրոջը յուսացողները Սիօն սարի պէս են, որ չէ շարժվում եւ կենում է յաւիտեան։ 

Սաղմոսներ 125:1

«Քաջացէք եւ ձեր սրտերը թող զօրանան, դուք ամենքդ՝ որ Տիրոջն էք յոյս դրել»։

Սաղմոսներ 31:24