Բեննի Հինն . Ջրերի գնացքում տնկված ծառը

10.02.2017 | 13:12

0 5Երբ մենք մեր վստահությունը (հավատքը) դնում ենք Աստծո վրա, մենք  մեծ հավատքի առատ պտուղ կհավաքենք: 

Երեմիա 17-ի 7-րդ խոսքն ասում է.  “Օրհնեալ լինի այն մարդը, որ ՏԻՐՈՋՆ է ապավինում, և ՏԵՐՆ է նորա յոյսը: Նա նման կլինի մի ծառի, որ տնկված է ջրերի մոտ. նա իր արմատները կձգի գետի մոտովը, և չի տեսնիլ տաքությունը՝եկած ժամանակը. այլ նորա տերևները կանաչ կլինի…”

Բնականում, երբ ծառր աճում է, արմատի կառուցվածքը մեծանում է:

Սա օգնում է մատակարարել ծառի ավելացած բարձրությանն ու աճին և հասցնել ծառին այն ջուրը և սնուցումը, որի կարիքն ունի ծառը կենդանի մնալու և աճել շարունակելու համար:

Հոգևոր առումով, մենք պետք է լինենք ծառի նման:

Մեր արմատները կամ մեր հավատքը պետք է գնան ավելի խորը, որպեսզի բերեն  կայունություն և նպաստեն հոգևոր աճին:

Խոսքի ջուրը կյանք է բերում և մենք ստանում ենք սնուցում:

Երբ  մենք հասկանում ենք և գործածում Աստծո Խոսքը մեր կյանքերում, մենք ունակ ենք դառնում յուրացնելԱստծո խոստումները մեր կյանքերի համար և որպես հավատացյալ ստանալ այն, ինչ մերն է:

 Թաքցրո՛ւ  Աստծո Խոսքը  քո  սրտում  այսօր:

«10 Իմ բոլոր սրտովը  խնդրեցի քեզ,  թող մի տար քո պատուիրանքներիցը մոլորուիմ։11 Իմ սրտումը թագցրի քո խօսքերը, որ չմեղանչեմ քեզ դէմ»։   Սաղմոսներ 119:10-11

Աստված կարող է բացել քո աչքերը տեսնելու հրաշալի ճշմարտություն Իր թանկ Խոսքից:

«14.Քո վկայութիւնների ճանապարհովը ուրախանում եմ, ինչպէս ամեն կերպ հարստութիւնով։15. Քո պատուիրանքների վերայ կմտածեմ. Եւ քո ճանապարհին մտիկ կտամ։16 .Քո հրամաններովը կուրախանամ. Եւ քո խօսքը չեմ մոռանալ։17. Բարի արա քո ծառային, որ ապրիմ եւ քո խօսքը պահեմ։18 .Բաց արա իմ աչքերը, որ քո օրէնքի հրաշքները տեսնեմ»։ Սաղմոսներ 119:14-18

 Խոսքը հավիտյան է:

«24. Որովհետեւ ամեն մարմին խոտի պէս է, եւ մարդի ամեն փառքը խոտի ծաղկի պէս. Խոտը չորացաւ եւ նորա ծաղիկը թափուեցաւ։ 25. Իսկ Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան.  եւ սա այն խօսքն է, որ ձեզ աւետարանուեցաւ»։ Ա Պետրոս 1:24-25 

Նյութի աղբյուրը   www.bennyhinn.org

Թարգմանեց Մարիա Օհանյանը: